«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում»

«Դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում»
27.02.2014 | 13:19

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երկրապահ կամավորականների միության նախագահին և նորընտիր վարչության անդամներին:

Մանվել Գրիգորյանը համառոտ Վեհափառին է ներկայացրել ԵԿՄ-ի անցած ուղին ու նպատակները` անդրադառնալով հայրենասիրական ոգու բարձրացմանը և ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ԵԿՄ-ի ծրագրերին, նա հայցել է Վեհափառի օրհնությունը կառույցի տասներորդ հոբելյանական տարվա կապակցությամբ:
Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատանքն ու օրհնություն է բերել ԵԿՄ-ի անդամներին: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում իր յուրաքանչյուր զինվորին, խոնարհում է բերում կամավորականներին և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքն ընծայաբերեցին հայոց պետականության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ ու անվրդով ապագայի համար:
Վեհափառն անդրադարձել է նաև այսօր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին` նշելով, որ «դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում»:
Հանդիպման ընթացքում որոշվել է Երկրապահի օրն առանձնահատուկ նշել Մայր Աթոռում` առիթ ընձեռելով երկրապահ կամավորականներին այցելել Սուրբ Էջմիածին և նորոգել հայրենիքին կամավոր ծառայելու իրենց սրբազան ուխտը:

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ